ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նիկոլ Անհողի հերթական աշխատավարձային մանիպուլյացիան

Նիկոլ Անհողի հերթական աշխատավարձային մանիպուլյացիան
02.09.2024 | 07:47

Օգոստոսի 31-ի մամլո ասուլիս կոչվածի ժամանակ ժողջանի ժողվրչոն կրկին դիմեց մանիպուլյացիայի և հայտարարեց, որ իր կառավարման 6 տարիներին միջին աշխատավարձը 181 հազար դրամից հասել է 307 հազար դրամի:

Հիշեցնեմ, որ երբ նախկինները միջին աշխատավարձից էին խոսում ընդդիմադիր Նիկոլն արդարացիորեն այն ծաղրում էր և նախկիններին մեղադրում մանիպուլյացիաների և իրական պատկերը «միջինի» քողի տակ նենգափոխելու մեջ, բայց հիմա հենց Նիկոլն է միջին աշխատավարձի չափ նշելով մանիպուլացնում և կեղծում իրականությունը:

Միջին աշխատավարձ ասվածը բացահայտ կեղծիք է:

Օրինակ, ըստ Նիկոլի, եթե ինչ-որ մեկը ստանում է 80 հազար դրամ, իսկ մյուսն էլ ստանում է 800 հազար դրամ, ստացվում է, որ երկուսի միջին աշխատավարձը կազմում է 440 հազար դրամ:

Այո՛, հենց նման մանիպուլյացիայի միջոցով էլ Նիկոլը միջին աշխատավարձ է հանում` ստանալով 307 հազար դրամ ու խաբում է հանրությանը:

Նիկոլ Անհողի կեղծիքն իրական փաստերով բացահայտելու համար բերեմ իմ հարազատ Շիրակի պետհամալսարանի մոտ 500 աշխատողների օրինակը:

Այսպես` ՇՊՀ-ում վերջին անգամ աշխատավարձը բարձրացվել է 2016-ին նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի օրոք և Նիկոլի օրոք չի բարձրացվել:

Ավելին` օբյեկտիվ («Զինվոր» հիմնադրամին մուծումների ավելանալը) պատճառներով նվազել է:

ՇՊՀ դասախոսների մեծ մասը ամսական վաստակում են 100 հազար դրամից մի փոքր ավելի:

Օրինակ, ես ստանում եմ 109 հազար դրամ մաքուր աշխատավարձ (150 հազար ոչ մաքուրը) մեկ դրույքաչափի հանար: Բայց եթե Նիկոլին հարցնենք նա առանց ամոթի իմ ԱՂՔԱՏԱՎԱՐՁԸ կգումարի ռեկտորի 700 հազար դրամ (ոչ մաքուր) աշխատավարձին և կհայտարարի, որ Գագիկ Համբարյանը և Երվանդ Սերոբյանը միջինը ՇՊՀ-ում ստանում են 425 հազար դրամ:

Ի դեպ, կապիտուլյանտը միջին աշխատավարձի մասին խոսելիս բացարձակ չանդրադարձավ իր կառավարման տարիներին արձանագրված խայտառակ գնաճին, որը շատ դեպքերում սուբյեկտիվ բնույթ ունի:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2226

Մեկնաբանություններ